Միասին կառուցում ենք Գյումրիի նոր ստեղծարար կենտրոնը
GCIC-ը միավորում է մարդկանց, համայքներին, վարպետներին, ստեգարարներին և գործընկերներին՝ Շիրակի մշակութային ներուժը վերածվել է իրական տնտեսական, կրթական և տուրիստական հնարավորության։
Մեր նպատակն է ստեղծել մի վայր, որտեղ ժառանգությունը դառնում է կենդանության փորձառություն, արվեստը՝ ժամանակակից արտադրանք, իսկ տեղական տաղանդը՝ մնալու և զարգանալու պատժառ։
Մեր Տեսլականը
Դառնալ Շիրակի և Շիրակի ստեղծագործական տնտեսության կենտրոնի, որտեղ մշակույթի, արտադրության, կրթության և տուրիզմի միավորում են՝ ստեղծագործելով երկարաժամկետ ազդեցություն քաղաք, համակարգ և մարդկանց համար։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Միավորել տեղական տաղանդը։ Ստեղծել ժամանակակից արվեստի հնարարավորություններ Երկրին դարձնել փորձարարության քաղաքականություն
FAQ / 10 ամենահաճախ տրվող հարցերը
Կենտրոնի առաջին փուլի (խանութ, մառան, սրճարան, ART լաբորատորիաներ` կավագործություն, գորգագործություն) բացումը նախատեսված է դրամահավաքի ավարտից 6-12 ամիս անց։ Հենց այդ պահից սկսած՝ Դուք կստանաք ծանուցում և կկարողանաք ակտիվացնել Ձեր կրեդիտը՝ այցելելով կենտրոն կամ պատվիրելով օնլայն։
Ո՛չ, Ձեր գումարը և ներդրումը երբեք չեն կորչի։ Նախաձեռնող թիմն արդեն իսկ ակտիվ գործունեություն է ծավալում․ մենք տարբեր փոքր հարթակներում արդեն իրականացնում ենք արտադրություններ (կերամիկա, տեքստիլ, սնունդ)։ Սա նշանակում է, որ անկախ դրամահավաքի վերջնական թվից, Դուք երաշխավորված կերպով կստանաք Ձեր նվիրատվությանը/ներդրումը համարժեք ապրանքներ կամ ծառայություններ մեր առկա տեսականուց։
Ինչ վերաբերում է կենտրոնի կառուցմանը․ եթե հավաքվի գումարի միայն մի մասը, մենք կգործարկենք կենտրոնը փուլային տարբերակով (օրինակ՝ սկզբում միայն Կավի արտադրանքը, վարպետության դասերը, խանութն ու մառանը), և այն կսկսի սպասարկել հյուրերին, մինչև մյուս հատվածների համար լրացուցիչ միջոցներ գտնենք։ Գործը կանգ չի առնի, պարզապես տեմպը կհարմարեցվի հավաքված ռեսուրսին։
Այո, միանշանակ։ Ձեր կրեդիտը գործում է որպես նվեր-քարտ։ Դուք կարող եք այն փոխանցել ցանկացած մարդու՝ պարզապես մեզ նամակով տեղեկացնելով։ Սա հիանալի նվեր է Ձեր ընկերների համար։
Իհարկե։ Մենք շատ բարձր ենք գնահատում անշահախնդիր աջակցությունը։ Ձեր նվիրատվությունը կուղղվի կենտրոնի զարգացմանը, իսկ Ձեր անունը (ցանկության դեպքում) կնշվի մեր երախտագիտության պատին կամ կայքում՝ որպես պատվավոր աջակից։
Այո, կենտրոնը պետք է գեներացնի շահույթ, որպեսզի կախված չմնա դրամաշնորհներից։ Սակայն այդ շահույթը ՌԵԻՆՎԵՍՏԻՑԻԱ է արվելու՝ 2-րդ (Ցուցասրահ) և 3-րդ (Ձմեռային այգի) փուլերի կառուցման, ինչպես նաև սոցիալական/կրթական ծրագրերի ֆինանսավորման համար։
Մենք ունենք փուլային պլան (Minimum, Base, Stretch)։ Նույնիսկ եթե լինեն տեխնիկական ուշացումներ, արտադրական մասը (կերամիկա, տեքստիլ) սկսելու է աշխատել անմիջապես, քանի որ սարքավորումներն արդեն տեղում են։ Մենք պարբերաբար հաշվետվություններ կտանք շինհրապարակից։
Կրեդիտը գործում է միայն մեր կենտրոնի ներսում մատուցվող ծառայությունների և ապրանքների համար՝ չեչիլի մառան, մեր սրճարան, կոնցեպտ խանութ, մաստեր-կլասներ։ Այն չի գործում այլ ցանցերում։
Մենք նախատեսում ենք ունենալ օնլայն խանութ։ Դուք կարող եք Ձեր կրեդիտով պատվիրել մեր արտադրանքը (հուշանվերներ, տեքստիլ, կերամիկա), և մենք կառաքենք այն Ձեզ (առաքման ծախսը կարող է հաշվարկվել առանձին)։
Մենք միակն ենք, որ միավորում ենք Արտադրությունը + Տուրիզմը + Գաստրոնոմիան մեկ տանիքի տակ։ Մեզ մոտ Դուք ոչ թե պարզապես նայում եք, այլ մասնակցում եք՝ թաֆթինգ եք անում, պանիր եք հորում, կավի հետ եք աշխատում։ Սա լրիվ ուրիշ փորձառություն է։
Այո, միանշանակ։ ReArmenia հարթակը հնարավորություն է տալիս կատարել «Անանուն նվիրատվություն» (Anonymous Donation), որի դեպքում հանրային էջում Ձեր անունը չի երևա։
Ձեր կրեդիտը ստանալու համար պարզապես մեզ առանձին նամակով (email-ով կամ սոցիալական էջերին) ուղարկեք Ձեր վճարման անդորրագիրը (invoice/screenshot)։ Մենք կստուգենք այն և պատասխան նամակով Ձեզ կուղարկենք Ձեր անհատական էլեկտրոնային կրեդիտ-կտրոնը, որը կարող եք օգտագործել կենտրոնի բացումից հետո։ Ձեր գաղտնիությունը լիովին երաշխավորված է։