GCIC-ին միանալով՝ Ձեր դրամային ներդրումը վերածվում է մասնակցության Գյումրիում նոր մշակութային, ստեղծարար և զբոսաշրջային ենթակառուցվածքի ստեղծմանը։ Միաժամանակ, ներդրման վերադարձի մոդելը հնարավորություն է տալիս հետագայում այդ գումարը օգտագործել կենտրոնի ծառայությունների, միջոցառումների, արտադրանքի և փորձառությունների համար՝ Ձեզ վերադարձնելով Գյումրի ոչ միայն որպես հյուր, այլ որպես նախագծի համահեղինակ։







GCIC նախագծին վերաբերող կարևոր տեղեկատվություն
Նորություններ և մեդիա
Empower Communities
Creating self-sustaining programs that uplift local communities
Access to Education
Building schools and providing scholarships for all children
Health and Wellness
Providing medical care and wellness programs to improve health
Environmental Impact
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do
FAQ / 10 ամենահաճախ տրվող հարցերը
Կենտրոնի առաջին փուլի (խանութ, մառան, սրճարան, ART լաբորատորիաներ` կավագործություն, գորգագործություն) բացումը նախատեսված է դրամահավաքի ավարտից 6-12 ամիս անց։ Հենց այդ պահից սկսած՝ Դուք կստանաք ծանուցում և կկարողանաք ակտիվացնել Ձեր կրեդիտը՝ այցելելով կենտրոն կամ պատվիրելով օնլայն։
Ո՛չ, Ձեր գումարը և ներդրումը երբեք չեն կորչի։ Նախաձեռնող թիմն արդեն իսկ ակտիվ գործունեություն է ծավալում․ մենք տարբեր փոքր հարթակներում արդեն իրականացնում ենք արտադրություններ (կերամիկա, տեքստիլ, սնունդ)։ Սա նշանակում է, որ անկախ դրամահավաքի վերջնական թվից, Դուք երաշխավորված կերպով կստանաք Ձեր նվիրատվությանը/ներդրումը համարժեք ապրանքներ կամ ծառայություններ մեր առկա տեսականուց։
Ինչ վերաբերում է կենտրոնի կառուցմանը․ եթե հավաքվի գումարի միայն մի մասը, մենք կգործարկենք կենտրոնը փուլային տարբերակով (օրինակ՝ սկզբում միայն Կավի արտադրանքը, վարպետության դասերը, խանութն ու մառանը), և այն կսկսի սպասարկել հյուրերին, մինչև մյուս հատվածների համար լրացուցիչ միջոցներ գտնենք։ Գործը կանգ չի առնի, պարզապես տեմպը կհարմարեցվի հավաքված ռեսուրսին։
Այո, միանշանակ։ Ձեր կրեդիտը գործում է որպես նվեր-քարտ։ Դուք կարող եք այն փոխանցել ցանկացած մարդու՝ պարզապես մեզ նամակով տեղեկացնելով։ Սա հիանալի նվեր է Ձեր ընկերների համար։
Իհարկե։ Մենք շատ բարձր ենք գնահատում անշահախնդիր աջակցությունը։ Ձեր նվիրատվությունը կուղղվի կենտրոնի զարգացմանը, իսկ Ձեր անունը (ցանկության դեպքում) կնշվի մեր երախտագիտության պատին կամ կայքում՝ որպես պատվավոր աջակից։
Այո, կենտրոնը պետք է գեներացնի շահույթ, որպեսզի կախված չմնա դրամաշնորհներից։ Սակայն այդ շահույթը ՌԵԻՆՎԵՍՏԻՑԻԱ է արվելու՝ 2-րդ (Ցուցասրահ) և 3-րդ (Ձմեռային այգի) փուլերի կառուցման, ինչպես նաև սոցիալական/կրթական ծրագրերի ֆինանսավորման համար։
Մենք ունենք փուլային պլան (Minimum, Base, Stretch)։ Նույնիսկ եթե լինեն տեխնիկական ուշացումներ, արտադրական մասը (կերամիկա, տեքստիլ) սկսելու է աշխատել անմիջապես, քանի որ սարքավորումներն արդեն տեղում են։ Մենք պարբերաբար հաշվետվություններ կտանք շինհրապարակից։
Կրեդիտը գործում է միայն մեր կենտրոնի ներսում մատուցվող ծառայությունների և ապրանքների համար՝ չեչիլի մառան, մեր սրճարան, կոնցեպտ խանութ, մաստեր-կլասներ։ Այն չի գործում այլ ցանցերում։
Մենք նախատեսում ենք ունենալ օնլայն խանութ։ Դուք կարող եք Ձեր կրեդիտով պատվիրել մեր արտադրանքը (հուշանվերներ, տեքստիլ, կերամիկա), և մենք կառաքենք այն Ձեզ (առաքման ծախսը կարող է հաշվարկվել առանձին)։
Մենք միակն ենք, որ միավորում ենք Արտադրությունը + Տուրիզմը + Գաստրոնոմիան մեկ տանիքի տակ։ Մեզ մոտ Դուք ոչ թե պարզապես նայում եք, այլ մասնակցում եք՝ թաֆթինգ եք անում, պանիր եք հորում, կավի հետ եք աշխատում։ Սա լրիվ ուրիշ փորձառություն է։
Այո, միանշանակ։ ReArmenia հարթակը հնարավորություն է տալիս կատարել «Անանուն նվիրատվություն» (Anonymous Donation), որի դեպքում հանրային էջում Ձեր անունը չի երևա։
Ձեր կրեդիտը ստանալու համար պարզապես մեզ առանձին նամակով (email-ով կամ սոցիալական էջերին) ուղարկեք Ձեր վճարման անդորրագիրը (invoice/screenshot)։ Մենք կստուգենք այն և պատասխան նամակով Ձեզ կուղարկենք Ձեր անհատական էլեկտրոնային կրեդիտ-կտրոնը, որը կարող եք օգտագործել կենտրոնի բացումից հետո։ Ձեր գաղտնիությունը լիովին երաշխավորված է։
GCIC-ի ապագա շահառուները կլինեն Շիրակի ստեղծարարները, վարպետները, երիտասարդները, տեղական արտադրողները և քաղաքի մշակութային ու զբոսաշրջային կյանքի մասնակիցները։ Նախագծի առաջին փուլում նախատեսվում է ներգրավել առնվազն 50+ վարպետների և ստեղծագործողների՝ արտադրական, կրթական և վաճառքային գործընթացներում, իսկ տարեկան 200+ երիտասարդներ և մասնակիցներ կկարողանան օգտվել գործնական ուսուցումներից, վարպետության դասերից և կարողությունների զարգացման ծրագրերից։ Կենտրոնի ամբողջական գործարկումից հետո GCIC-ը կարող է ընդունել տարեկան 5,000+ այցելու՝ ստեղծելով նոր հնարավորություններ տեղական արտադրանքի վաճառքի, փորձառությունների զարգացման և Գյումրիում ավելի երկար ու բովանդակային ներկայության համար։
Changing lives, One step at a time
We are a passionate team dedicated to creating positive change in underprivileged communities worldwide. With your help, we aim to tackle challenges such as poverty, education gaps, and healthcare disparities.
Empowering lives through sustainable solutions and building a world where everyone has access to basic needs and opportunities for growth.







Թիվը ներկայացնում է նախագծին արդեն աջակցած մարդկանց դրամական փոխանցումները։
թարմացվում է ամեն շաբաթ